Մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո, հրաժարական է ներկայացրել Ռուսաստանի կառավարությունը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է դիտարկել կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլին:
Վլադիմիր Պուտինի ղեկավարման նախորդ ողջ ժամկետում՝ 2012 թվականից ի վեր, Դմիտրի Մեդվեդևը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը