07 05 2018

Պուտինի երդմնակալությանը Հայաստանը մասնակցել է դեսպանի մակարդակով

Պուտինի երդմնակալությանը Հայաստանը մասնակցել է դեսպանի մակարդակով

Մայիսի 7–ին Մոսկվայում՝ Կրեմլում, տեղի ունեցավ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, որով Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը:

Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Yerevan.Today-ին փոխանցեց, որ ՌԴ արարողակարգի համաձայն, պետություններին պաշտոնական հրավեր չեն ուղարկվում, և Հայաստանն ավանդաբար մասնակցում է դեսպանի մակարդակով:

Նշենք, սակայն, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Պուտինի երդմնակալությանը մասնակցելու համար հրավերք է ուղարկվել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ