07 05 2018

Հավաստիացնում եմ՝ նոր կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու․ Նիկոլ Փաշինյան

Հավաստիացնում եմ՝ նոր կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու․ Նիկոլ Փաշինյան

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պատրաստ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե տարբեր մեծահարուստների անուն են հնչեցվում որպես Փաշինյանի կառավարությունում հավանական բարձր պաշտոնյաներ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»:

Նա ասաց, որ մենաշնորհները վերանալու են իր՝ վարչապետ ընտրվելու պահից, քաղաքական և տնտեսական հետապնդումներ չեն լինելու։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանված ժամկետում կներկայացվի կառավարության ծրագիրը:

«Պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորիս, դա օրինականությունն է: Մենք չենք պատրաստվում վենդետանների, ՀՀ-ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, վենդետաներ չեն լինելու, բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա: Էն մթնոլորտը, որ կա այսօր Հայաստանում՝ սիրո ու համերաշխության, պետք է պահպանվի, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը ևս»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ