05 05 2018

Հայաստանի և Ղազախստանի, Ղազախստանի և ՌԴ նախագաները քնարկել են հայաստանյան իրավիճակը

Հայաստանի և Ղազախստանի, Ղազախստանի և ՌԴ նախագաները քնարկել են հայաստանյան իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում։

Համաձայն ղազախական մամուլի՝ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը ճգնաժամից դուրս գալու ճիշտ ճանապարհ կգտնի իրավական դաշտում կառուցողական երկխոսության միջոցով։

Մինչ այդ, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այս մասին էլ հայտնում է РИА Новости-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ