ԱԺ հատուկ նիստում ելույթ ունենալով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հայտարարեց, որ սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում, ատելության ու թշնամանքի սերմանում է, այնինչ հանրահավաքներում խոսվում էր սիրո ու համերաշխության հեղափոխության մասին. «Մենք զգում ենք, որ սա ունենք, որ բերել ենք ջրբաժան գիծ ենք գծում, սև ու սպիտակներով ենք շարժվում, ՀՀԿ-ն ամենավատ ուժն է, գամված է իր աթոռներին:
Ամեն ինչ այդքան պարզ է ու պարզունա՞կ: Նայեք, թե ովքեր են միացել այդ ջինջ շարժմանը, ովքե՞ր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքե՞ր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցերը լուծելու մասին... մոռացա՞ք այդ ամենի մասին, շուրջներդ նայեք»:
Պատգամավորը հարց հնչեցրեց, որ գուցե պետք է գնալ մի ճանապարհով, որ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի: Հակառակ պարագայում, ըստ նրա, չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև:
«Մեզնից յուրաքանչյուրը որ կոճակն էլ սեղմի, կրելու է պատասխանատվությունը»,- ասաց Բեքարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը