26 04 2018

Մոսկվայում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը

Մոսկվայում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանի այցի մասին նախապես գրել էր ռուսական մամուլը՝ նշելով, սակայն, որ բանակցությունների կենտրոնում են Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի և ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցերը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, համաձայն ТАСС-ի, հայտարարել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները կառավարության և ԱԳՆ-ի գծով են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ