Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ հայեր ու արտասահմանցիներ են գալիս Հայաստան՝ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպասնության զոհերի հիշատակին:
Բազմաթիվ միջոցառումներ են կատարվում նաև արտասահմանում:
Հայոց ցեղասպանության հիշատակի օր է համարվում ապրիլի 24-ը, սակայն ցեղասպանությունը կատարվել է 1892-1923 թվականներին:
Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը, որը մինչ օրս պայքարում է Ցեղասպանության ճանաչման և հատուցման համար:
Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել է 24 երկիր, տարբեր երկրների նահանգներ ու քաղաքներ, միջազգային կազմակերպությունների բազմաթիվ բանաձևեր կան:
Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագիրը, 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, Սուրբ Էջմիածնում էլ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 1. 5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը