21 04 2018

Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն առավոտյան կհանդիպեն

Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն առավոտյան կհանդիպեն

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնեց հետևյալը. «Վաղը առավոտյան տեղի կունեան իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ»։

Հանդիպումը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցում, առավոտյան ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու եկած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր խոսքերի, ներկայացրել է իրենց օրակարգը, իսկ հանրահավաքում ելույթ ունենալով՝ Փաշինյանն ասաց, որ բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ