Երևան-Աբովյան ճանապարհահատվածում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության բաժին բերման ենթարկվեց լրագրող Տիրայր Մուրադյանը: Ոստիկանության գնդապետը, հարված հասցնելով Տիրայրին, ով այդ պահին պատասխանում էր լրագրողների հարցերին, հրահանգեց ոստիկաններին, որ տեղափոխեն նրան բաժին: Նշենք, որ նա լրագրողի տարբերանշանով էր: Ոստիկանները պատճառաբանեցին, որ նա խոչընդոտում է իրենց աշխատանքին և տանում են բաժին ինքնությունը պարզելու:
Տիրայրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ:
Նշենք, որ Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին բռնության էր ենթարկվել իր խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և երեկոյան էր դուրս գրվել հիվանդանոցից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը