19 04 2018

5 հայ գործարար՝ Ռուսաստանի ամենահարուստների ցանկում

5 հայ գործարար՝ Ռուսաստանի ամենահարուստների ցանկում

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը:

Հարուստների ընդհանուր կարողությունն ավելացել է 25 մլրդ դոլարով՝ հասնելով 485 մլրդի: Իսկ միլիարդատերերի թիվը դարձել է 109՝ ավելանալով 13-ով:

Լավագույն ցուցանիշներ են արձանագրել Վլադիմիր Լիսինը (19.1 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (18.7 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (18 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (16.4 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոն (16 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (15.9 մլրդ դոլար) և այլք:

Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև հայազգի գործարարներ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում, Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով գտնվում է 30-րդ հորիզոնականում և Ռուբեն Վարդանյանը, որը 950 մլն դոլար կարողությումբ գտնվում է 109-րդ հորիզոնականում:

141 և 142-րդ հորիզոնականներում են գտնվում  Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրն ունի 750 մլն դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ