Կես ժամանոց նիստը դարձավ մեկ ժամ, դա արդեն իսկ խոսուն ցուցանիշ է: Կառավարության առաջին փակ նիստն այսպես գնահատեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Խոսելով նիստին իր ներկայացրած նախագծի մասին` նա նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխություններ է առաջարկել, քանի որ գործողը Սովետական Միությունից մնացած ժառանգություն է:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև Freedom House-ի նոր զեկույցին և վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը