Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը և հանրությանն իրազեկեց ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման՝ ապրիլի 13-ին անցկացվող հանրահավաքի մասին:
Այնուհետև գրպանից հանեց ծխարձակիչ ճայթուկ ու ամբիոնի մոտ «վառեց ազատության ջահը»:
Նրան միացավ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ երկու գունավոր ճայթուկներով:
«Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատեն, էրեխեք»,- ակցիայի ավարտին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հաջորդ ելույթ ունեցող՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանն էլ կատակեց՝ առաջարկելով հրավառությունների կազմակերպման վայրերի սահմանափակումների մեջ մտցնել նաև խորհրդարանի շենքը:
Նշենք, որ նիստերին մասնակցում էր ընդամենը մեկ տասնյակ պատգամավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը