Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կհեռանա Սիրիայից: «Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությանը»: Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները մտածեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր»,- հայտարարել է Թրամփն Օհայո նահանգում միջոցառման ժամանակ:
Այս մասին հայտնելով՝ CNN-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թրամփի հայտարարությունը հաջորդել է Պենտագոնի վերլուծությանը, թե Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը