21 03 2018

Օդում, ջրում և ցամաքում. ՌԴ արտգործնախարարի ծննդյան օրը՝ ֆոտոշարքով

Օդում, ջրում և ցամաքում. ՌԴ արտգործնախարարի ծննդյան օրը՝ ֆոտոշարքով

Ծննդյան տարեդարձն է նշում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Ծննդյան 68-րդ տարեդարձը Լավրովը նշում է ճապոնիայում՝ իշխանությունների հետ բանակցելով:

 gazeta.ru-ն ֆոտոշարք է ներկայացրել Սերգեյ Լավրովից, որոնք պատկերում են արտգործնախարարի հանգիստը, հանդիպումներն ու երիտասարդության շրջանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը ՌԴ արտգործնախարարն է 2004 թվականից:

Ի դեպ, Ճապոնիա Լավրովի այցի օրը ձյուն է եկել. Այդ երկրի արտգործնախարար Տարո Կոնոն կատակել է, թե Լավրովն իր հետ ձյուն է բերել: Սերգեյ Լավրովն էլ արձագանքել է. «Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, որոշեցինք միջամտել ձեր եղանակին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ