21 03 2018

Հրաժարականներ՝ կոռուպցիայի և հոգնածության պատճառով

Հրաժարականներ՝ կոռուպցիայի և հոգնածության պատճառով

Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը հրաժարական կտա: CNN-ը, հղում անելով նախագահի փաստաբանին, նշում է, որ հրաժարականի պատճառը մեղադրանքներն են, թե նախագահը հասարակական կազմակերպությունից իրեն հանձնված կրեդիտ քարտն անձնական ծախսերի համար է օգտագործել: Զարդեղենի և հագուստի վրա նախագահը ծախսել է 26 հազար դոլար:

«Ամինա Գուրիբը հրաժարական է ներկայացնելու հանուն երկրի կայունության», - ասել է փաստաբան Յուսուֆ Մոհամեդը:  Աֆրիկայի միակ կին նախագահը պատրաստվում է պաշտոնանկ լինել մարտի 23-ից՝ 3 տարվա պաշտոնավարումից հետո:

 

Հարավարևելյան Ասիայում գտնվող Մյանմայի 71-ամյա նախագահ Թհին Չժոն էլ հրաժարական է տվել մարտի 21-ին: Համաձայն BBC-ի՝ պատճառը 71-ամյա նախագահի առողջական վիճակն է. Նա ցանկանում է հանգստանալ:

Թհին Չժոն նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2016 թվականից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ