Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Միաժամանակ, Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել Ադրբեջանի արտգործնախարարության՝ ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված բողոքի նոտան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը