05 03 2018

Ցավոք ՊՆ-ում դեռևս կան հափշտակության դեպքեր. Պաշտպանության փոխնախարար

Ցավոք ՊՆ-ում դեռևս կան հափշտակության դեպքեր. Պաշտպանության փոխնախարար

Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք՝ Զինված ուժերում ու Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող բոլոր տիպի իրավախատումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով վերջերս դատախազության կողմից բացահայտված 40 միլիոնի յուրացման դեպքին, որը կատարվել էր զինված ուժերում: 

«Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա: Ցավոք, դրանք դեռևս կան, դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները, բայց, միևնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, այս կամ այն զինծառայողի կամ պետական պաշտոնյայի չարաշահումների մասին՝ կապված բանակի հետ: Սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է իրականացնենք»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանը նաև նշեց, որ վնասը բնականաբար, պետք է փոխհատուցվի: Նա անդրադարձավ նաև բանակի համար դրահահավաքություն անցկացնելու թեմային: Նրա խոսքով՝ Զինված ուժերն ու ՊՆ-ն երբեք կոչ չեն արել, թե ՀԿ-ները կամ հանրությունն ինչ նախաձեռնություն ցուցաբերեն. «Դրանք տարբեր անհատների և կազմակերպությունների ցանկություններն են: Այդ ցանկությունները, եթե անհրաժեշտությունների շրջանակներում է, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև նշեց, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ միշտ դիմել են բանակին իրենց աջակցությունը հայտնելու համար, սակայն այսպես PR-ի վերածելը ավելորդ գործողություններ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ