20 02 2025

Սա թելադրանք է դրսից, իր տերերից. Բագրատ սրբազան



Դուք շատ մանրամասն հետևել եք այս մարդու խոսակցություններին, «մարդ» չակերտավոր ասած, իր բոլոր հայտարարություններին, և հստակ է չէ՞ պատկերը, որ սա թելադրանք է դրսից, իր տերերից։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Բնականաբար, Սահմանադրությունը փոխվելու-չփոխվելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա։ Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Սահմանադրությունը մենք որևէ ժամանակ կարող ենք քննարկել, քննել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու անել, բայց հենց ինքն է ձախողել ամեն ինչ և հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։ Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ