19 02 2025

Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը

Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը

Փաշինյանը հայտարարեց, որ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է հանրաքվե կազմակերպել։

«Նոր սահմանադրության ընդունումը էական է, քան որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված  բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության Սահամանադրությունը պետք է փոխվի։

Ալիևն այն կարծիքին է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների շուրջ ներքին քննարկումների մեկնարկը դրական քայլ է ու «կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի շուտափույթ ավարտի համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ