Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես Նարեկ Մանթաշյանն եմ, քոչարյանական, նախկին և այլն...
Ես քաղաքական և քաղաքացիական ակտիվ գործունեության համար 8 ամիս շարունակ անցկացրել եմ անազատության մեջ, այժմ արդեն 2 տարի դատարանի որոշմամբ, 20.000.000 դրամ գրավի դիմաց ազատ եմ արձակվել:
Հիմա ՖԲ օգտատերեր, լսելով նախագահ Քոչարյանի խոսքը ասուլիսում, ինձ/մեզ մեղադրումա ընտրությունների մասնակցության պատրաստակամության մեջ:
Սկսենք սկզբից՝
Նախագահ Քոչարյանը իր ասուլիսում հայտարարեց, որ կմասնակցենք, կամ արտահերթ, որը կարող է լինել փողոցի ճնշմամբ, թե այլ պատճառով, իսկ եթե չլինի, ապա հերթական ընտրություններին:
Ու հիմա, հայկական քաղաքական դաշտի մենակների ու դիվանահեղափոխականների մոտ, մի վայնասուն է սկսվել, թե բա՝ ի՞նչ ընտրություն, Նիկոլի հետ: Սա, գրեթե նույն կերպարներն են, որ երբ փողոցային անհնազանդություն է սկսվում, մեզ ծեծում-ջարդում են, գցում են բանտերը, նույն խմբերը սկսում են նույն ջանասիրությամբ՝ թե բա ֆանարիկ, զբոսանք, եսիմ ինչ:
Համաշխարհային քաղաքագիտական պատմության մեջ ընտրություններից խուսափում են միայն հեղափոխականները, առաջարկում եմ այդ խմբերին սկսել և առաջնորդել հեղափոխական պրոցեսը, իմ կողմից հավելեմ, որ պատրաստ եմ զինվորագրվել, ի տարբրություն շատերիդ փորձով ապացուցել եմ, որ վախ չունեմ:
Բայց հիմա համարենք դուք ոչինչ չարեցիք, ու ժամանակը եկավ հերթական ընտրությունների, ի՞նչ եք խորհուրդ տալիս անել․ մասնակցե՞լ, թե դաշտը թողել Նիկոլին, Արամին ու Էդմոնին, գուցե բաբաջին իր շիրինյաններով...
Հ.Գ. Եթե պնդում եք որ չունեք ոչ մի ռեսուրս ոչինչ գեներացնելու և միակ հույսը նախագահն է, ապա թողեք խնդրում եմ հանգիստ ձեր ստեղնաշարերը ու մի մաշեք ձեր բազմոցները, խոստանում եմ, մենք գոռոզ չենք, երբ զգանք ձեր խորհուրդերի կարիքը, առանց վարանելու կդիմենք...
Հ.Գ․Գ․ մինչև Սահակաշվիլիի պարտվելը ընտրություններում և փախչելը վրացական այն ժամանակվա ընդդիմությունը բազմիցս փողոցային պայքարով փորձեց նրան հեռացնել, չստացվեց: Հետո եկան ընտրությունները և այդ ընդդիմությունը, պատկերացնու՞մ եք, մասանակցեց ընտրություններին և, պատկերացնու՞մ եք, այ մարդ, դուրս վռնդեց Սահաշվիլիին և հիմա նա բանտում է: Տեղյակ չեմ, Վրաստանում այդ ժամանակ որևէ իրեն ընդդիմադիր համարող, ասու՞մ էր «բա Սահակաշվիլիի հետ ընտրության ինչի՞ եք գնում, լեգիտամացնում եք, ֆլան բեֆան»: Մարդիկ կազմակերպվեցին ու հաղթեցին ոչ թե թողեցին Սահալաշվիլին, իր բաբաջներով, 150 տոկոս ձեն հավաքի: Փողոցով փորձեցին՝ չեղավ, ընտրությունով ճամփեցին: Դե, ձեզ տեսնեմ, կապի մեջ եմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը