16 12 2024

Պետության ամենաապապետական տարրը մանիպուլացնում է հասարակությանը․ Նարեկ Մանթաշյան

Պետության ամենաապապետական տարրը մանիպուլացնում է հասարակությանը․ Նարեկ Մանթաշյան

 

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես «Մենք ենք, մեր սարերը» հանճարեղ ֆիլմում է դիպուկ բնորոշվում.

-Որովհետև տգետ էս...

Հիմա այսօր, պետության ամենաապապետական տարրը, խոսելով հարկային օրենսդրության փոփոխությունների մասին, որոնցով միակ վնաս կրողը լինելու է մանր ձեռնարկատերը, մանիպուլացնում է հասարակությանը:

Նա պնդում է, որ այս փոփոխությունը ազդելու է խոշոր բիզնեսի ստվերի կրճատման վրա՝ հիմնավորելով, որ խոշորները անօրինական ապրանք են ներմուծում և առանց փաստաթուղթ վաճառում: Բնականաբար այդ ամենը համեմում է իր ընտրողնեի ականջներին հաճո միլիոններ և միլիարդներ բառերով, այսպիսով իբրև դասակարգային արդարության վերականգնում է լինելու:

Եթե սա ասեր, որևէ դիլետանտ այլ է, բայց մարդ ով երկրի վարչապետ է, ով ի պաշտոնե ղեկավարում է նաև Մաքսային ծառայությունը, փոխարենը Մաքսային ծառայությունը բարելավի՝ խուսափելով ստվերային ներմուծումներից, ուղիղ եթերում, իր կողմից ՀՀ Հերոս Հռչակված խոշոր ներմուծող հարկատուներին անվանում է ԳՈՂ...

Որովհետև տգետ է...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ