19 02 2025

Սա բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է․ Վարուժան Գեղամյան

Սա բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է փոխել երկրի սահմանադրությունը։

«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.

  1. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։

Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցերին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով  Հայաստանի անկախության կորստին։

2. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։

Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։

Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու»,- սոցցանցի իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ