Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։
ՆԳՆ հաղորդմամբ, համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը