Այսօր ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է. եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, ապա մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա միակ տեղն է, որից կարելի է բռնել և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ՝ հետ բերել բանակցային գործընթացի մեջ։ Իմ պատասխանը դրական է, այդ հնարավորությունը ես տեսնում եմ, հավանականությունը փոքր է, չափազանց փոքր։ Բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել, որ մի տարի հետո չասենք, թե այս հնարավորությունը կար և մենք չօգտագործեցինք։ Մենք դա չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիք վերադառնան այնտեղ, որովհետև համարում է, որ սա իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել։ Իրենց համար ավելի ձեռնտու է, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան. սկզբունք կա՝ «нет человека - нет проблемы», հիմա այս ճանապարհի վրա ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը