18 02 2025

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը դրական է որակել։ Այդ մասին նա ասել է  ամերիկյան կողմի հետ հանդիպման ավարտին։

«Վատ չէր»,- ասել է Ուշակովը Ռուսաստաննի առաջին ալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են անցել բանակցությունները։

«Լուրջ քննարկում է ծավալվել բոլոր հարցերի շուրջ, որոնք մեր ծրագրել էինք շոշափել»,- ասել է նա։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը։

«Դրա հետ մեկտեղ՝ խթանել երկկողմ հարաբերությունները, քանի որ դրանում շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը»,- ասել է Ուշակովը։

Յուրի Ուշակովը հայտնել է նաև, որ քննարկվել է Մոկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումները մոտեցնելու հարցը, սակայն այստեղ առաջընթացի մասին դեռ վաղ է խոսելը։

«Դեռևս դժվար է ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտենում են, բայց այդ մասին խոսակցություն  եղել է»,- ասել է նա։

 Հիշեցնենք՝ այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները բանակցություններ են վարել, որոնք տևել են 4,5 ժամ։ Ռուսական կողմը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ