18 02 2025

Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել

Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել

Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։ Զուրաբիշվիլին վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին, հայտնում է Pirveli հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին՝ ինչպես նախօրեին, երբ օդանավակայանում հավկիթներ էին նետել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։ Զուրաբիշվիլին որևէ մեկնաբանություն չի տվել։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ