14 02 2025

Նիկոլ Փաշինյանը 8 մլն պարտք ունեցող, 6 հոգու վրաերթի ենթարկած և տուն չունեցողի մասին հորինել է 

Նիկոլ Փաշինյանը 8 մլն պարտք ունեցող, 6 հոգու վրաերթի ենթարկած և տուն չունեցողի մասին հորինել է 

Կառավարության՝ հունվարի 9-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով անապահովության գնահատման համակարգից, ասաց․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ «Դե կառավարություն, բան, սենց վիճակի մեջ եմ, տեսեք ինչ եմ անում․ բանը, 8 մլն դրամ էլ պարտք ունեմ, հլա 6 հոգու էլ ավտոյի տակ եմ գցել (սկսում է ծիծաղել), հլը տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պարզաբանել իրո՞ք կառավարությունը ստացել է նման նամակ, թե՞ Փաշինյանը պարզապես իրավիճակ է նկարագրել։ Եթե իրոք եղել է նման քաղաքացի, խնդրել էինք տրամադրել նրա տվյալները՝ նրա իսկ թույլտվությամբ ռեպորտաժ պատրաստելու համար։

Օրենքով նախատեսված ժամկետի զգալի խախտմամբ, կառավարությունը պատասխանեց հարցմանը՝ նշելով․ «Կառավարության նիստում վարչապետի խոսքը բազմաթիվ քաղաքացիներից ստացված նամակների բովանդակության հիման վրա ընդհանուր իրավիճակի նկարագրություն է եղել»։

Այսինքն՝ մարդը, որը, իբրև, նամակ է գրել Փաշինյանին և ասել՝ 8 մլն դրամ պարտք ունի, 6 հոգու գցել է ավտոմեքենայի տակ, տուն չունի ու պահանջում է իր տան հարցը լուծել, սուտ է, Փաշինյանի հորինվածքն է։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ուղիղ եթերում ստել է՝ ՀՀ քաղաքացիների մասին բացասական պատկերացում ստեղծելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ