Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է երկրի մի շարք խոշոր լրատվամիջոցների պետական ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը։
Խոսքը The New York Times-ի, Politico-ի և Associated Press-ի մասին է:
Ինչպես X սոցցանցում նշել է Մասկը, բյուջեն խնայելու համար դաշնային գերատեսչությունները կդադարեն վճարել վերը նշված լրատվամիջոցների թանկ բաժանորդագրությունների համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, մեկնաբանելով վճարովի բաժանորդագրությունների դադարեցումը, ասել է, որ նշված լրատվամիջոցների աշխատանքը փաստացի «սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը