Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատմությունը ցույց տվեց, որ Մեղրին ադրբեջանական դարձնելու ծրագրի թիվ մեկ շահառուն ԱՄՆ-ն է: Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնելու պետք էր «ազատվել» ռուսական նավթային կապանքներից: Իսկ Նախիջևան Մեղրի Ադրբեջան ճանապարհը լավագույնն է այդ առումով: 2000 թվականի սկզբին ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ հասնել իր նպատակին, ավելին բանակցային գործընթացից դուրս մնաց «Մեղրի տարբերակը» և փոխարենը Ռուսաստանը սկսեց մեծացնել իր դերը բանակցություններում: Փաստ է` ԱՄՆ-ն չկարողացավ ոչ մի ճանապարհով հասնել իր ուզածին:
Այս օրերին ԱՄՆ-ից սնվող «Ազատություն ռադիոկայանը» դաշտ նետեց Մեղրին «հանձնելու» ԱՄՆ-ի երազանքը մեկտեղող փաստաթղթերի մի կույտ, որը իրականում ոչինչ էր: Բայց դրա ֆոնին ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի հասցեին անհետք մեղադրանքները: Ինչու անհետք, որովհետև սրանք փաստացի հայաթափեցին Արցախը և սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն, անգամ «Արցախ» բառը հրաժարվում են արտաբերել, բայց գոմշի կաշի երեսին քաշած անբարոյականի նման ուրիշին մեղադրում են «Մեղրին հանձնելու» մեջ, այն դեպքում, երբ Մեղրին փաստացի եղել և մնում է հայկական:
Այս ամենի ֆոնին նիկոլը շտապեց մեկնել ԱՄՆ: Չգիտեմ, թե այս այցի անունը ինչ են դրել, բայց անցնող յոթ տարիները ցույց տվեցին, որ պատահականություններին հավատալը մեղմ ասած հիմարություն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը