21 01 2025

ԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից

ԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրը հրաման է ստորագրել, որով Վաշինգթոնը դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Ավելի վաղ Financial Times պարբերականը հայտնել էր նախագահական լիազորություններին անցնելուց հետո Թրամփի այս մտադրության մասին՝ նշելով, որ ոչ մի երկիր չի կարողանա լրացնել այն բացը, որը կառաջանա ԱՀԿ-ում, եթե ԱՄՆ-ն դուրս գա կազմակերպությունից։

Թրամփը, իր հերթին, ԱՀԿ-ին մեղադրել է, որ կառույցը չի կարողացել անկախ գործել և «անարդարացիորեն խոշոր վճարումներ» է պահանջել ԱՄՆ-ից, որոնք անհամաչափ են եղել այլ երկրների, օրինակ՝ Չինաստանի կողմից տրամադրվող գումարների համեմատ:

ԱՄՆ-ն դուրս կգա կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից ևս:
«Նախագահ Թրամփը դուրս կգա Փարիզի կլիմայի համաձայնագրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Փարիզում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովից հետո։ 2019 թվականի նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես դուրս եկավ համաձայնագրից։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո երկիրը կրկին միացավ նրան 2021 թվականի փետրվարի 19-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ