ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների ավերածությունների մասշտաբները գերազանցում են միջուկային հարվածի հասցրած վնասը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրավիճակը շատ ավելի վատ է, քան հեռուստատեսությամբ կարելի է տեսնել։ Կարծում եմ՝ այնտեղ ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»,- ասել է Թրամփը՝ Newsmax-ին:
Նա ենթադրել է, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի: Վերջին տվյալներով՝ զոհվել է 24 մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը