Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեր՝ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի փոխնախագահն անկեղծորեն, անթաքույց, դեռ ամիսներ առաջ, ի պատասխան իմ վրդովմունքի՝ հայտարարեց, որ ԱԶԳԱՅԻՆ-ը պետականով փոխելն իրենց համար ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է։
Երեկ նույնը նիկոլն էր ասում․ <<Ժամանակակից աշխարհում ինքնությունը կառուցում են պետության հետ>>։
Է՞լ ոնց ասեն ու անեն՝ արդեն 7 տարի․․․
Սրանք եկել են տրանսֆորմացիայի ենթարկելու մեր ինքնությունը, քաղաքակրթական կոդը, ակնհայտ է․․․Բայց, չի բացառվում, որ ինչ-որ պահի կարող են հրաժարվել ցանկացած իրենց համար <<սրբությունից>>՝ հանուն իշխանության։
Ասել են չէ՞ <<իզմեր չունենք>>։
Հ․Գ․ Խնդրում եմ, որքան էլ, որ վրդովվեցնող է,, տակը ջղայնիկ մի դրեք, FB-ն կընկալի ատելության խոսք ու կհեռացնի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը