25 01 2025

Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է․ Փաշինյան



 

Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է։ Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ում և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ից դուրս։ Նրանք՝ ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Նրանք՝ ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենք Սփյուռք չեն։ Իմ կարծիքով, միջնաժամկետում և երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու։

Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ