Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են և մեկ ընդհանուր լեզու, խոսույթ է ձևավորվում:
Նա ընդգծեց՝ օրինակ, Իջևանի բարբառն արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է այնպես անել, որ Իջևանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում Վարդենիսի բնակիչը, Վարդենիսի բնակչին ստիպեն խոսել մի լեզվով, որը չի հասկանում Արտաշատի բնակիչը:
«Այդտեղ է, որ շահերի բախում կա: Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա»,–ասաց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը