24 01 2025

ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես դաշնակից է համարում․ ՏԱՍՍ

ՀԱՊԿ-ը Հայաստանին նախկինի պես դաշնակից է համարում․ ՏԱՍՍ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության, նախկինի պես Հանրապետությունը համարում է իր դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության աղբյուրը:

Ավելի վաղ Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը, որին վերջինս գնացել էր 2024 թվականին:

«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին։ Սակայն մենք նախկինի պես Հայաստանին դաշնակից ենք համարում և շարունակում ենք համագործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», - նշել Է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը սառեցրել Է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ, նրա պնդմամբ, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը: Սակայն Հայաստանն այս առումով կոնկրետ որոշումներ չի կայացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ