24 01 2025

Վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք. Պարույր Հովհաննիսյան



Դեռևս ուսումնասիրում ենք հարցը, այդ որոշումը շատ նոր է և հիմնականում վերաբերվում է ԱՄՆ հարևան երկրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Թրամփի վարչակազմը խստացնում է միգրացիայի հարցը և հնարավոր է նաև հայերի հոսք լինի:

«Այսինքն դեռ ժամանակ է պահանջվում ուսումնասիրել հետևանքները և դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա։ Այս պահին դեռևս վաղ է գնահատել, անգամ հարևան երկիրը՝ Մեքսիկան դեռևս գնահատում է օրենքի հնարավոր ազդեցությունը»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է ռուսական կողմն արձագանքել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի մոտեցմանը, արդյոք դա կխանգարի ԵԱՏՄ անդամակցությանը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Ես կուզենամ վկայակոչել ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքերը, որ բոլոր հարցերի շուրջ ծավալվեց բովանդակային քննարկում, դուք տեսաք արդյունքներից և այդ հարցուպատասխանի մթնոլորտից, որ հարցերը քննարկվել են առողջ աշխատանքային մթնոլորտում: Իսկ թե ինչ կլինի այս կամ այն փուլում, իսկապես թողնենք ապագային»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ