Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել Դավոսում, որտեղ այս օրերին ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, հայտնում են անդրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ադրբեջանական կողմը՝ հանդիպումը կայացել է Կիևի նախաձեռնությամբ: Ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունն էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը