Այսօր մամուլը հայտնել է, որ թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ «Այո, թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց»,- լրագրողների հետ ճեպազրույցում լուրը հաստատեց Հակոբյանը՝ նշելով, որ վնասի չափը մոտ 7-8 մլն դրամ է։
«Հունվարի 14-ին վերադարձել եմ, դիմել եմ ոստիկանություն, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ ԱՄՆ-ում եմ եղել, իմ երեխաները բնակվում են այնտեղ»,- ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե երեխաներն ավելի ապահո՞վ երկրում են ապրում, Հակոբյանը պատասխանեց, որ ամուսնալուծված է, և քանի որ նախկին կինն ԱՄՆ քաղաքացու հետ է ամուսնացած, երեխաներն ապրում են այնտեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը