18 12 2024

Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի համար պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի համար պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա ասել է, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

«Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու գործընթացը», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ