«Մայր Հայաստան» շարժումը հայտնել է, որ տնտեսվարողները բողոքի ակցիա կիրականացնեն կառավարության շենքի դիմաց հունվարի 23-ին, ժամը 10:00-ին:
««Մայր Հայաստանը» բազմաթիվ ահազանգեր է ստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից: Նրանք դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Որոշ դեպքերում՝ շրջհարկով աշխատողներին տեղափոխել են ավելացված արժեքի ու շահութահարկի դաշտ, ինչը մոտ 8 անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:
Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:
Փոխարենը բարեփոխումը և ստվերային տնտեսության կրճատումը սկսեն վերևից, ճնշում են փոքր բիզնեսին:
Տնտեսվարողները մեզ փոխանցել են, որ պատրաստվում են հինգշաբթի օրը, ժամը 10:00-ին բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց:
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները կմիանան այդ բողոքի գործողությանը: Պետք է դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող հարկային տեռորը»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը