«Մայր Հայաստան» շարժումը հայտարարություն է տարածել.
« «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»:
Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։
ԵՄ-ին ինտեգրվելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։
Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կչափվի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկա առևտրաշրջանառության ավելի քան 10 մլրդ դոլարի ծավալը կանխատեսելիորեն կտրուկ կկրճատվի։
ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառույցներ են, և հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը