Այսօր ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը