20 01 2025

Սևանի ձկնորսները բողոքի էին դուրս եկել

Սևանի ձկնորսները բողոքի էին դուրս եկել

Ձկնորսները այսօր փակել են Սևան-Երևան մայրուղին՝  պահանջելով իշխանություններից՝ թույլ տալ իրենց հասանելիքի չափով ձուկ որսալ։ Ակցիայի վայրից «Հրապարակ»-ին հայտնել են, որ ցուցարարները պահանջել են «Ազգային պարկից» տալ իրենց հասանելիք օրինական ձուկ որսալու վերաբերյալ թույլտվությունը։ 

Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը՝ պայմանավորված սիգի ձվադրմամբ։

Այսօր փաստացի լրացել է սահմանված ժամկետը, սակայն ձկնորսները թույլտվություն դեռևս չեն ստացել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ