«Հայրենավաճառության մասին իշխանազավթներն այլևս բղավում են այնչափ ուժգին, որքան հնարավոր է։ Ասում են՝ ճիշտ է, հայրեիքը շատ ենք փոքրացրել, բայց դեռ հո ամբողջությամբ չենք հանձնել։ Ու ձեր ցավը, մեր բոլորի ողբերգությունը մի մետաղի ջարդոնի են վերածել ու բերել փակցրել են Ազգային ժողովի պատին, որ ավելի ցավեցնեն, ավելի նվաստացնեն»,- խորհրդարանի ամբիոնից ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում փակցվել է ՀՀ քարտեզը՝ առանց Արցախի։
«Կարելի է ասել, որ սա ճակատագրի հեգնանք է, որովհետև սա փակցնելու պարտականությունն էլ դրել են մի մարդու վրա, ով ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, որ ինքը «Աղդամցի Ալենն է» և հնարավորորթյուն չի տալու որևէ մեկին գեթ մեկ սանտիմետր հող անձնել Արցախից և Աղդամից»,- ասաց պատգամավորը։
Աննա Մկրտչյանը ամբիոնից ցույց տվեց Արցախի ու Հայաստանի միացյալ քարտեզը և այն փակցրեց ԱԺ նախագահ-փոխնախագահների սեղանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը