12 01 2025

Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան

Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները բացարձակապես չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և ցանկությունները։

Այդ պատճառով, նրանց մանր-մունր քարոզիչները սկսել են բացատրել ժող ջանին, թե բա Հայաստանը պետք է շահագրգիռ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։
Մեկն էլ այնքան հեռուն էր գնացել, որ միտք էր արտահայտել, թե բա Էրդողանը Ալիևի հայտարարությունները Հայաստանի նկատմամբ չի ընդունել ու զանգել «բողոքել» է:
Սրանք մարդիկ են, ովքեր լայն թքած ունեն ո՛չ միայն անցյալի, այլև մեր ապագայի վրա։
Փաշինյանը կարողացել է իր շուրջ համախմբի մարդկանց, ովքեր ցանկացած պահի ըստ Փաշինյանի տրամադրության, կարող են փոխել ո՛չ միայն կարծիք, այլև կենսագրություն։
Որևէ կասկած չկա, որ այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկությունները։ Բայց դա ՀԱՅ ժողովրդի որոշումը և ցանկությունը չէ։
Կապրենք, կտեսնենք...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ