Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ամենահավես պահը այն է, որ Հայաստանի «արևմտամետների» ճնշող մեծամասնությունը Արևմուտքի հետ որևէ աղերս չունի` ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքակրթական, ո‘չ քաղաքական, ո՛չ կրթական, ո՛չ մշակութային, ո՛չ տնտեսական, և ո՛չ էլ անգամ կենցաղային...
Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք։
Թույլ տվեք ապագայի վերաբերյալ մի կանխատեսում անել` «որքան այս տեսակը շատ ու ագրեսիվ լինի, այնքան շատ ու արագ Հայաստանը մխրճվելու է Ռուսաստանի և/կամ Թուրքիայի գիրկը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը