Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անցնող տարին ևս լի էր դառնության բաժակով, որի գագաթնակետն այն ցավն է, որ մեր ժողովրդի մի մեծ հատված շարունակում է գովաբանել, հավատալ և սիրել նրանց, ովքեր վարպետորեն և լկտիաբար ստում են, կեղծում են, խաղում են դերեր, ժողովրդին օգտագործում են որպես նպատակային օգտագործման գործիքի, և ժողովրդի գլխի վրա գումար են վաստակում։
Իսկ նրանք, ովքեր ունեն խղճի խայթ, սեր առ ժողովուրդը, սեր առ հայրենին, և չեմ կարող կեղծել, ստել, խաբել, դժոխքի դիմաց կանգնելով՝ դրախտ խոստանալ, շարունակում են մնալ չլսված կամ լավագույն դեպքում` միայն որպես այլընտրանքային կարծիքի սուբյեկտ։
Ժամանակը հոսում է, և ժամանակի հետ մենք հավաքական իմաստով ավելի ենք խրվում ճահիճը, որից ելքը հաստատ խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ, այլ նրանց, ովքեր գիտեն աշխատել և խոսել միայն երբ հարկն է, խոսել այնքան, որքան անհրաժեշտ է, և խոսել այն ժամանակ, երբ պահն է։
Ամեն դեպքում, ես` մենք, կշարունակենք պայքարել այնտեղ, որտեղ հարկն է, այնքան, որքան կպահանջվի, և այնպես, ինչպես կթելադրի ժամանակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը