08 01 2025

Մինչ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, 4 գյուղերի «վերադարձի» հարցը որևէ իմաստ չուներ․ Ալիև

Մինչ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, 4 գյուղերի «վերադարձի» հարցը որևէ իմաստ չուներ․ Ալիև

«Իմ վերջին պահանջը՝ 4 գյուղերի վերադարձը, ներկայացրել եմ ՀՀ ղեկավարին մեկ տարի առաջ՝ փետրվարին»,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավարտից ի վեր, այդ հարցը միշտ եղել է օրակարգում:  Դրանից առաջ այդ հարցը չուներ որևէ իմաստ, քանի որ լուծված չէր «օկուպացիայի» հարցը: Ասեմ ավելին՝ մինչ եռակողմ համաձայնագրի ստորագրումը, երբ դեռ համաձայնեցվում էին համաձայնագրի կետերը, մեր կողմից բարձրացվել է Ղազախի 4 գյուղերի վերադարձի հարցը»,- նշել է նա:

Խոսելով Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Ալիևը հայտարարել է. «Հայաստանի հետ երկխոսությունը չէր ստացվում տասնամյակներ շարունակ: Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականոթյունը չէր ենթադրում որևէ երկխոսություն: Նրանք բանակցությունների ֆորմատի քողի տակ շարունակում էին «օկուպացիան»:

Նրանք իրենց շատ հարմարավետ էին զգում՝ ստանալով միլիարդավոր դոլարների անվճար զենք մեկ դաշնակցից և քաղաքական ու բարոյական աջակցություն երկու այլ դաշնակիցներից:

Մինսկի խմբի 3 ներկայացուցիչներ իմ կառավարման ողջ ընթացքում «օկուպանտների» կողմից էին: Ես սա ձեզ ասում եմ որպես մարդ, ով 2004 թվականից բանակցություններ է վարում ՄԻՆՍԿ-ի շրջանակներում
»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ