09 01 2025

Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին:

«Մենք սկսել ենք «Պողպատե գմբեթ» ծրագիրը: Բանակային սպառազինությունը համալրվել է «SİPER Ürün-1»- ՀՕՊ-ով (100 կմ հեռահարության հակաօդային համակարգ): Iնչպես նաև որոշում ենք կայացրել զարգացնել 2000 կմ և ավել հեռահարություն ունեցող հրթիռների արտադրության մեր ծրագիրը»,- Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահը:

 «Պողպատե գմբեթը» հակաօդային պաշտպանական ընդհանուր համակարգ է, որը Թուրքիան մտադիր է ստեղծել՝ հենվելով տեղական ռազմարդյունաբերության վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ