06 01 2025

Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել․ Արա Պողոսյան

Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել․ Արա Պողոսյան

 

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս Թուրքիայի գլխավոր ազգայնականի` Ազգայնական շարժում (MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կոչը, որով նա ըստ էության առաջարկում էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ` շուրջ 3 տասնամյակ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանին, գալ և Մեջլիսում քննարկել երկրի ապագայի հարցերը բանտում նստելու փոխարեն։

Բահչելիի այս կոչը արժանացավ նաև Էրդողանի հավանությանը, և երկար դադարից հետո հնարավորություն ստեղծվեց քրդական DEM կուսակցության պատգամավորական մի խմբի այցելել Իմրալը կղզի։ Նկարում արդեն բավականին ծերացած Աբդուլլահ Օջալանն է։

Արդեն կան որոշակի խոսակցություններ այն մասին, որ Օջալանը կարող է համաձայնել և գնալ գործարքի, ինչի արդյունքում կա հավանականություն, որ PKK մարտիկների մեծ մասը կզինաթափվի և կդադարեցնի զինված պայքարը։

Ես վստահ եմ, որ այդ պարագայում տարածաշրջանում շատ բան կփոխվի, ավելին` Թուրքիայի հավակնությունները ավելի կմեծանան, և քրդական գործոնը կդառնա արդեն ոչ թե ընդդեմ Թուրքիայի, այլև Թուրքիայի կողմից ընդդեմ տարածաշրջանի երկրների` Սիրիա, Իրաք, Իրան, ուղղված գործիք։

Ինչպիսի՞ն կլինի քրդական ուժերի պատասխանը, սա կկանխորոշի նաև տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը, որի հեղինակը կդառնա արդեն հենց ինքը` Թուրքիան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ